Դավաճանությունը սխալ չէ, դավաճանությունը ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան

1 Min Read

Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը հայտարարել է, որ եթե դավաճանությունը ներվեր, սատանան Աստծո կողքին կնստեր։

Սրբազան Հոր խոսքով՝ կան բաներ, որոնք հնարավոր չէ ներել առանց հետևանքների։ Դավաճանությունը ներելն առանց հետևանքների սպանում է արդարությունը։ Դավաճանը պետք է վճարի իր ընտրության գինը ոչ թե վրեժով, այլ հետևանքներով։

Անձին կյանքից հեռացնելը դաժանություն չէ, այլ սահման։ Սատանան դավաճանեց Աստծուն և հավիտյան վտարվեց՝ զրկվելով լույսի կողքին մնալու իրավունքից։

Կարելի է ներել՝ ցավից ազատվելու համար, բայց երբեք կյանք չպետք է վերադարձնել նրան, ով դավաճանել է։ Ներումը չի նշանակում վստահության վերականգնում։ Մարդասպանին ներելը հնարավոր է, սակայն նրան կրկին դանակ տալը հիմարություն է։

Դավաճանությունը սխալ չէ, քանի որ սխալը պատահական է, իսկ դավաճանությունը՝ ընտրություն։ Յուրաքանչյուր ընտրություն իր գինն ունի։

Աբգար Սրբազանը նշել է, որ եթե դավաճանությունը հետևանքներ չունենար, ապա հավատարմությունն էլ արժեք չէր ունենա։

Share This Article