Անգլիայի հավաքականը նվաճել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր։
1/8 եզրափակիչում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 3:2 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ։
Անգլիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Մեկ գոլ էլ խփել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։ Մեքսիկացիներից աչքի են ընկել սաուդյան «Ալ Կադիսիայի» վինգեր Խուլիան Կինյոնեսը և անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը։
Քառորդ եզրափակիչում բրիտանական թիմի մրցակիցը կլինի Նորվեգիայի հավաքականը, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել բրազիլացիներին։
ԱԱ-2026, 1/8 եզրափակիչ Մեքսիկա – Անգլիա՝ 2:3 Գոլերը՝ Խուլիան Կինյոնես, 42, Ռաուլ Խիմենես, 69 (11մ) – Ջուդ Բելինգեմ, 36, 38, Հարի Քեյն, 60 (11մ) Հեռացում՝ Ջարել Կուանսա, 54 (Անգլիա)

