«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։ Այս մասին հայտնել է ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։
«Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտոմատավորներ են կանգնած։ Չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում», – հայտնել է նա։
Նախնական տվյալներով՝ իրավապահները մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր օբյեկտներ։

