ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկարողանա հաշտեցնել Ռուսաստանին և Ուկրաինային՝ նշելով, որ նախկինում էլ է կարողացել նման համաձայնությունների հասնել։ Նա օրինակ է բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։
«Կարծում եմ՝ համաձայնության կհասնենք: Մենք նախկինում էլ ենք կարողացել համաձայնության գալ։ Այստեղ ժամկետներ չենք կարող սահմանել. չափազանց շատ բան է խաղադրույքին դրված»,- ասել է Թրամփը։

