«Ձեռք մի՛ պարզեք իմ ուղղությամբ». Ռուբինյանի և Մանուկյանի լարված բանավեճը ԱԺ-ում

1 Min Read

Factor — Ազգային ժողովի նիստը շարունակվում է բավական լարված մթնոլորտում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանի միջև բանավեճ է ծագել, որը հասել է անձնական դիտողությունների։

Մանուկյանը պահանջել է հստակ պատասխան տալ Իշխան Սաղաթելյանի հնչեցրած հարցին՝ արդյո՞ք Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ռուբինյանը հրաժարվել է պատասխանել «այո» կամ «ոչ» ձևաչափով՝ պնդելով, որ արդեն իսկ սպառիչ պատասխան է տվել։ Նա վերահաստատել է իշխանության դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը կազմում է 29,743 քառակուսի կիլոմետր։ Ռուբինյանը նաև հավելել է, որ անկլավների հարցը պետք է կարգավորվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում՝ նշելով, որ այնտեղ կա փոխադարձ ըմբռնում նաև ադրբեջանական կողմի հետ։

Քննարկումը հասել է բավական սուր փուլի, երբ Ռուբինյանը դիմել է Մանուկյանին՝ հորդորելով ձեռքը չպարզել իր ուղղությամբ, քանի որ դա, նրա գնահատմամբ, անընդունելի վարքագիծ է։

Share This Article