Tert.am-ը գրում է․
Ավստրալիայում քաղցած կենդանիներին ուղղաթիռներով ուտելիք են հասցրել՝ հատուկ արշավի շրջանակներում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի շրջակա միջավայրի նախարարը:
Ակցիան կազմակերպել է ավստրալական ազգային պարկերի և վայրի բնության ազգային ծառայությունը: Ուղղաթիռից հազարավոր կիլոգրամ բանջարեղեն են նետել կենդանիներին, որոնք բնակվում են անտառային հրդեհներից տուժած դժվարհասանելի վայրերում: Նշվում է, որ հիմնականում գազար և քաղցր կարտոֆիլ են հատկացրել կենդանիներին: Մասնագետների տվյալներով՝ Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 800 մլն կենդանի է սատկել:
Ավստրալացի նախարարը նաև լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է կենգուրուն ուտում ուղղաթիռից նետված գազարները: «Մեկ երջանիկ հաճախորդ»,- գրել է գործիչը՝ լուսանկարին կից:
One happy customer ?????#operationrockwallaby #AustralianFires pic.twitter.com/wtzMgeaX6D
— Matt Kean MP (@Matt_KeanMP) January 11, 2020

Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

