Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել և հեռացել տնօրենների խորհրդից։ Ընկերության տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ նախագահի, գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններից նրա հրաժարականն ուժի մեջ է մտնում անմիջապես։
Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ընկերության գործադիր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը։ Տնօրենների խորհուրդն արդեն սկսել է գլխավոր գործադիր տնօրենի որոնման գործընթացը և պատրաստվում է դիտարկել թեկնածուների ինչպես ընկերության ներսից, այնպես էլ դրսից։
Ամերիկյան տեխնոլոգիական հսկան այս քայլին է դիմել չինացի ենթադրյալ լրտեսի հետ Հուանգի սիրային կապի մասին սկանդալային բացահայտումներից հետո, ինչի շուրջ քննարկումները վերջին շրջանում մեծ արձագանք են ստացել։ Իր հերթին, Պեկինը կտրուկ հերքում է հնչող լրտեսության մեղադրանքները՝ միաժամանակ մեղադրելով Միացյալ Նահանգներին տեխնոլոգիական շրջափակման փորձերի մեջ։
Այս նշանակալի պաշտոնանկությունն ուղղակիորեն ցնցել է համաշխարհային տեխնոլոգիական շուկան՝ հաշվի առնելով Nvidia-ի առանցքային դերը ժամանակակից կիսահաղորդչայինարդյունաբերության մեջ։
Հատկանշական է, որ ղեկավարության հանկարծակի այս փոփոխությունը տեղի է ունենում աշխարհաքաղաքտրական բարդ լարվածության և խիստ վերահսկողության պայմաններում։ Մոտակա շաբաթներին պարզ կդառնա, թե ինչպես ժամանակավոր ղեկավարությունը կկառավարի ստեղծված իրավիճակը մինչև մշտական գործադիր տնօրենի ընտրությունը։

