5 ոչ սթափ վարորդ 2 տարով զրկվել է վարորդական իրավունքից. նրանք հրաժարվել էին սթափության վիճակը ստուգելու զննությունից

0 Min Read

Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը 2 տարով զրկվել են վարորդական իրավունքից: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու զննությունից: Այս մասին տեղեկանում ենք Panarmenian.net-ից։

Ավելի վաղ ՃՈ-ից հայտնել էին, որ հունվարի 1-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 1 տարով զրկվել են վարորդական իրավունքից:

Share This Article