Tert.am — Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «էլիտար» զորամաս գոյություն չունի. դա հրապարակային լրատվամիջոցներում և սոցցանցերի միջոցով տարածված անվանում է: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի այն հարցին, թե ինչպե՞ս է լուծվել «Էլիտար» զորամասի վերաբերյալ հարցը:


