Սաթիկ Սեյրանյանը Սերժի գրպանի լրագրողն ա․ Թերեզա Ասատրյան

1 Min Read

«Այսօր անդադար աճում են լրագրողական կազմակերպությունները․ ինչո՞ւ․․․ ինչո՞ւ են հիմա աճում։ Որովհետև Ժուռնալիստների միությունը սպառել է իրեն, ոչինչ չի անում։ Այս մասին Bac TV-ի եթերում ասել է հետաքննող լրագրող Թերեզա Ասատրյանը։

«Ժուռնալիստների միությունը լրագրողի վերաբերյալ, լրագրողի մասին, նրա գորունեության վերաբերյալ, նրա ճակատագրով ընդհանրապես չի զբաղվում։

Իմ ճակատագիրը արմատապես տարբերվում է նրանց ճակատագրից։ Ինձ չեն կարող սիրել ոչ դատախազները, ոչ դատավորները, ոչ քաղաքապետերը, ոչ էլ թաղապետերը, որովհետև ես իմ գործն եմ անում, ես իմ աշխատանքն եմ անում, իսկ իմ աշխատանքը երբեք դատախազի սրտով չի լինի»,- ասում է լրագրողը։

«Սաթիկ Սեյրանյան Ժուռնալիստների միության նախագահ հորջորջվածը ընդհանրապես չունի էթիկա, չունի կուլտուրա, չունի լրագրողական կուլտուրա, ներքին կուլտուրա, և առհասարակ հասարակությանը հարգելու կուլտուրա»։


Share This Article