Factor.am — Նոր կորոնավիրուսի ախտանշանները Չինաստանի վարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգի Շեննունցզյա շրջանի բնակչի մոտ հայտնաբերվել են հիվանդի հետ շփումից միայն 27 օր անց: Հայտնում է People’s Daily թերթը:

Չինաստանի լրատվամիջոցները հաղորդել էին նմանատիպ դեպքի մասին, երբ կորոնավիրուսի ախտանշանները հայտնաբերվել էին միայն 38 օր հետո: Սա նշանակում է, որ հիվանդության գաղտնի շրջանի ժամանակահատվածը կարող է ձգվել երկու շաբաթից ավելի:

