Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է

1 Min Read

Azatutyu.am — «Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր 69 ուղևորները ստուգվել են»,- տեղեկացրեց «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։

Միլանից Երևան եկած 1 ուղևոր հոսպիտալացվել է, քանի որ մի քանի օր առաջ որոշ նշաններ է ունեցել. – «Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»:

Արդյո՞ք նա թեստավորում կանցնի, Կարապետյանը հայտնեց՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում:

https://www.facebook.com/azatutyun/videos/1071174073242057

Միլանից ժամանածներից շատերը բժշկական դիմակներով էին, պատմեցին, որ ջերմաչափվել, ստուգվել են, իսկ Իտալիայում չնայած վարակի տարածմանը, խուճապ չկա. – «Միլանում ավելի թեթև վիճակ էր, քան այստեղ, մարդիկ ընդհանրապես բանի տեղ չէին դնում, ինչ-որ մասկաներով չէին, պատրաստված չէին», – պատմեց ժամանածներից մեկը:


Մյուսն էլ հավելեց. – «Խուճապ չկար, բայց գնալն ամեն մեկի ընտրությունն է»:

Share This Article