Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 39-ով՝ հասնելով 571-ի

1 Min Read

News.am — Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 532 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 571 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 2704 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 537 անձ:

https://www.instagram.com/p/B-biUb-DWPp/?igshid=3pv4j82nl1wl

Վերջին տվյալներով ապաքինվել է 31 անձ, 3 պացիենտ մահացել է:


Share This Article