«ԵՄ-ում ստեղծված COVID-19-ի պատվաստանյութերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհին». Մերկել

1 Min Read

Armenpress.am — Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի կլինի ամբողջ աշխարհում: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը:

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերն ու ԵՄ մյուս ղեկավարները կոչ էին արել 7,5 մլրդ եվրոյի չափ գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու դեղերի մշակման համար:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով կկայանա դոնոր-երկրների համաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19 ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 402 հազար 160-ը: Մահացածների թիվն անցել է 239 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 083 հազար 943 մարդ:


Share This Article