Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում 3 հոգի վարակվել է կորոնավիրուսով

0 Min Read

News.am — Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում կորոնավիրուսով երեք վարակվածներ կան: Այս մասին հայտնել է գյուղապետ Անդրանիկ Շամոյանը:

«Վարակվածները քույր եղբայր եւ եղբոր կին են, բոլորն էլ երիտասարդ, իրենց լավ են զգում, բարդություններ չկան, շուտով դուրս կգրվեն երեւի»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ դեռ պարզ չէ վարակման օջախը հնարավոր է, որ Ներքին Բազմաբերդ գյուղում են վարակվել:

Share This Article