ԵրեխաներՊատահարներ

Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ընկել. նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան

Factor.amՎանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն.  այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

Նա հայտնել է, որ առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բժիշկների խիստ հսկողության տակ»,- գրել է Դերձյանը։

Դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել տունն ու հայրենիքը, դժվար չէ՞ այդքան լկտի ու արնախում լինել․ Կարին Տոնոյանը՝ Աննա Հակոբյանին

enzuza

Վերջին 10 օրերի ընթացքում շմոլ գազից թունավորվել է 32 քաղաքացի, մահացել՝ 4-ը

enzuza

Երևանում և Արմավիրում ալկոհոլային թունավորումից 11 քաղաքացի է մահացել․ ԱՆ–ն մանրամասներ է հայտնել

enzuza