Armlur.am — Այսօր՝ ապրիլի 25-ին, Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: Արթիկ համայնքում վարակված անձը եղել է տաքսու վարորդ։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տաքսու վարորդը Մարալիկ համայնքից ուղևորներ է տեղափոխել և ամենայն հավանականությամբ այնտեղից բերել է վարակը համայնք։ Նա 65 տարեկան է, ունի մեծ ընտանիք։ Մենք տեղեկացանք, որ նրա հարսը հղի է, ում ևս պետք է թեստավորեն։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` 65-ամյա տղամարդու մոտ երկկողմանի թոքաբորբ է, նրան գիշերն են տեղափոխել հիվանդանոց, որից հետո կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։ Այս պահին կատարվում են աշխատանքներ վերջինիս շփման շրջանակը պարզելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է գրանցվել:
