ՀայաստանՊատահարներ

Երևանի շենքերից մեկում վերելակն ընկել է. կա տուժած

Factor.am — Փետրվարի 29-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակը ընկել է և ներսում կա տուժած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ վերելակը պոկվել և ընկել է. վերելակի ներսում է գտնվել 1984 թ. ծնված Արտյոմ Պ.-ն, ով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»,- նշված է հայտրարության մեջ:

Փետրվարի 8-ից 11-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով

enzuza

5 ոչ սթափ վարորդ 2 տարով զրկվել է վարորդական իրավունքից. նրանք հրաժարվել էին սթափության վիճակը ստուգելու զննությունից

enzuza

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1808-ի. նոր դեպքերի թիվը` 62

enzuza