Հունվարի 1-ին՝ առավոտյան 9։20-ի սահմաններում, Մեհրաբի զորամասում, մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել 2 զինվորի։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծվողները եղբայրներ են, վերջերս էին տեղափոխվել իրենց զորամաս՝ Էջմիածնի զորամասից։ Նրանցից մեկը գտնվում է բուժկետում, ցնցումներ ունի։
«Նենց ձեներ էր գալիս, ոնց որ կենդանի մորթեին, էնքան ծեծեցին, վերջում երևի մեկի ուշքը գնաց, գոռում էին՝ «Ջո՜ւր բերեք»․․․»
Աղբյուրը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, նմանատիպ դեպքեր շատ են լինում։ Փոխանցեց նաև ծեծի ենթարկածների տվյալներն ու ֆեյսբուքյան էջերը։ Տվյալները՝ ստորև․

Ժոր Առաքելյան (Ֆեյսբուքում գրանցված է որպես Ժոռ Ավալյան)




Գևորգ Տոնոյան (ֆեյսբուքյան էջ չունի)

