Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Ամանորի նախօրեին, Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ շրջում էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու ողջունում ուխտավորներին: Ներկա կանանցից մեկը Պապի ձեռքը բռնել է և ուղղել դեպի իրեն: Կտրուկ ժեստը ցավ է պատճառել Հռոմի պապին, և Ֆրանցիսկոսը արագորեն հարվածել է կնոջ ձեռքին ՝ նախքան ձեռքը ազատելը, ապա հեռացել է։

