Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի մեկնարկային տուրում Իսպանիայի հավաքականը հանդես եկավ ոչ-ոքիով։ Ատլանտայում տեղի ունեցած խաղում Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները մրցեցին Կաբո Վերդեի ընտրանու հետ։ Չնայած խաղադաշտում ունեցած զգալի առավելությանը՝ նրանք չկարողացան գոլի վերածել իրենց հնարավորությունները, ինչի արդյունքում գրանցվեց անգոլ ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ Հատկանշական է, որ Կաբո Վերդեի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ H խմբի մյուս մասնակիցներն են Ուրուգվայի և Սաուդյան Արաբիայի թիմերը, որոնց միջև հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով գիշերը ժամը 02։00-ին։

