Ֆրանսիայում կայացած «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդները համաձայնության են եկել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատժամիջոցների միջոցով։
Էվիան-լե-Բենում անցկացված հանդիպման արդյունքներով հրապարակված G7-ի հայտարարության մեջ, որը վերաբերում էր աշխարհաքաղաքական խնդիրներին, նշվում է, որ կազմակերպությունը հանձն է առնում սաստկացնել ռուսական ռազմական տնտեսության նկատմամբ ճնշումը։ Սա կիրականացվի պատժամիջոցների խստացման միջոցով, որոնք կընդգրկեն նաև նավթային և գազային ոլորտները։
Ըստ հայտարարության՝ ներկայումս բարենպաստ պայմաններ են ստեղծվել Ռուսաստանի դեմ նոր քայլեր ձեռնարկելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Թրամփը հասել է համաձայնության Օրմուզի նեղուցը բացելու շուրջ, ինչին «Մեծ յոթնյակը» լիովին աջակցում է։
Միաժամանակ, G7-ի անդամ երկրների ղեկավարները հաստատեցին Ուկրաինային իրենց անսասան աջակցությունը։ «Մեծ յոթնյակի» ներկայացուցիչները տեղեկացրել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելացնել Ուկրաինային մատակարարվող հակաօդային պաշտպանության միջոցները, լրացուցիչ համակարգերն ու որսիչները, ինչպես նաև մեծ հեռահարության սպառազինությունը։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովը կայացել է հունիսի 15-ից 17-ը Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում։

