Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում անդրադարձել է ամերիկացիների սպառնալիքներին՝ հայտարարելով, որ դրանք հաշվի չեն առնում։
Ղալիբաֆը, արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարություններին, նշել է, որ եթե ամերիկացիների սպառնալիքներն արդյունք ունենային, նրանք այսօր այսպիսի անելանելի վիճակում չէին հայտնվի։
Իրանի խորհրդարանի նախագահը հորդորել է ԱՄՆ-ին զգույշ լինել իրենց հայտարարություններում՝ ընդգծելով, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են այլ կերպ պատասխան տալ։ Նա նաև ավելացրել է. «Ինչքան էլ խոսեն, գործը մենք ենք անում»։

