Վաղը՝ հունիսի 24-ին, Սև ծովի շրջաններից ցիկլոն կներթափանցի Հայաստան։ Այս մասին տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ անձրևներ են սպասվում, իսկ առանձին հատվածներում կարկուտ կտեղա։
Հունիսի 24-ին ցերեկը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։

