Ալյասկայում ԱՄՆ առափնյա պահպանության ուղղաթիռ է կործանվել

1 Min Read

Ալյասկայում կործանվել է ԱՄՆ առափնյա պահպանության MH-60 Jayhawk ուղղաթիռը։ Դեպքի մասին X սոցիալական ցանցում հայտնել է Միացյալ Նահանգների արկտիկական տարածաշրջանի առափնյա պահպանության ծառայությունը (USCG Arctic)։

Հրապարակման մեջ նշված է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու որոնողափրկարարական ծառայությունները։

Ավիավթարը տեղի է ունեցել Ալյասկայի Սիտկա քաղաքի մոտակայքում։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հունիսի 13-ին ամերիկյան F/A-18 Hornet կործանիչ է կործանվել Վաշինգտոն նահանգի Յակիմա շրջանում: Օդանավն ընկել է պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, ինչի հետևանքով վթարի վայրում անտառային հրդեհ է բռնկվել։

Share This Article