Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով

1 Min Read

Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվել է Պապ թագավորի անունով։ Այս որոշումը ընդունվել է Երևանի ավագանու չզեկուցվող հարցերի փաթեթի շրջանակում։

Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը, որը սկսվում է Հանրապետության հրապարակից և հասնում Սարյան փողոց, այսուհետ կկոչվի «Պապ թագավորի փողոց»։

Մինչ այս, փողոցը կրում էր Արսեն Մինասի Ամիրյանի անունը, ով հայ բոլշևիկ հեղափոխական էր, լրագրող և հրապարակախոս, ինչպես նաև Բաքվի 26 կոմիսարներից մեկը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով կոչելու հարցը արդեն իսկ քննարկվել էր Երևանի ավագանու օրակարգում, սակայն այն ժամանակ չէր ընդունվել։

Share This Article