ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0 Min Read

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության երկրորդ տուրում Խորվաթիան L խմբում մրցեց Պանամայի հետ և հաղթեց 1:0 հաշվով։ Առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Հանդիպման միակ գոլը 54-րդ րոպեին խփեց իսպանական «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը։

Երկրորդ տուրից հետո L խմբում առաջատարներն են Անգլիան և Գանան՝ ունենալով 4-ական միավոր։ Խորվաթիան վաստակել է 3 միավոր, իսկ Պանաման կրեց իր երկրորդ պարտությունը։

Share This Article