2026թ. հունիսի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը։ Խուզարկությունը կապված է «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի հետ։
Գյումրիի քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը սա համարում է քաղաքական ճնշում՝ կառավարման ճգնաժամի մասին խոսույթն իրականություն դարձնելու համար։
Այսօր չկայացավ Գյումրիի ավագանու նիստը՝ քվորումի բացակայության պատճառով։ Բացի Կարեն Սիմոնյանից և «Մեր քաղաքը» խմբակցության մեկ անդամից, բացակայում էր նաև ՔՊ ամբողջ խմբակցությունը։ Բացակայության պատճառները ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել էր Սարիկ Մինասյանը։

