Դեսպան Մկրտչյանը և Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները

1 Min Read

Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Նատաշա Ջակոմեին և կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Ռիքերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուղեղային կենտրոնի հետ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Խոսվել է նաև համատեղ նախաձեռնությունների մասին։ Դրանց նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման օրակարգի վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել համատեղ փորձագիտական քննարկումներ։ Դրանք կնպաստեն երկկողմ համագործակցության առավել խորացմանը։

Share This Article