«Ժողովուրդ». ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին

1 Min Read

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ այսօր Սահմանադրական դատարանը (ՍԴ) խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության հարցով կմտնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Որոշման եզրափակիչ մասը կհայտարարվի հուլիսի 4-ին։

ՍԴ դատավորներն ունեին 15 օր՝ դիմումներն ուսումնասիրելու, կողմերին լսելու, հարցեր ուղղելու և որոշում կայացնելու համար։

Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չեն մասնակցում ՍԴ երկու դատավորներ՝ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը։ Նրանք զբաղված են դատարանում քննվող այլ գործերով։

Ընտրությունների արդյունքները վիճարկում են 7 քաղաքական ուժեր, որոնք դիմումներ են ներկայացրել ՍԴ։ Դրանցում պահանջվում է անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումը։ Միաժամանակ, մի շարք ուժեր պահանջում են նաև նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

ՍԴ-ն կարող է անփոփոխ թողնել ԿԸՀ որոշումը կամ անվավեր ճանաչել այն։ Անվավեր ճանաչելու դեպքում դատարանը կարող է կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

Share This Article