Փաշինյանը խոստացավ Գոռավանում դպրոց կառուցել. գյուղը 412 աշակերտ ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

1 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վեդի համայնքի Գոռավան բնակավայր։ Այստեղ նա ծանոթացել է մանկապարտեզի շինարարական աշխատանքներին և զրուցել բնակիչների հետ։

Գոռավանի նորակառույց մանկապարտեզի ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն դրամ է։ Մանկապարտեզը լինելու է եռահարկ, կունենա 1100 քառակուսի մետր տարածք և նախատեսված է 90 երեխայի համար։ Շինարարական աշխատանքները սկսվել են հունիսին և կավարտվեն մեկ տարվա ընթացքում։

Վարչապետը կարևորել է նախագծերի տիպայնացման սկզբունքը։ Նույնատիպ նախագծով մանկապարտեզ է կառուցվում նաև այլ համայնքում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա սեփական արտադրություն է դառնում, ինչը ճիշտ է և՛ ժամանակի, և՛ ծախսերի արդյունավետության տեսանկյունից։

Բնակիչների հետ զրույցի ընթացքում բարձրացվել է տեղի դպրոցի վերակառուցման հարցը։ Բնակիչները մտահոգություն են հայտնել շենքի անմխիթար վիճակի վերաբերյալ։ Տեղեկանալով, որ դպրոցն ունի 410 աշակերտ, վարչապետը խոստացել է խնդիրը ներառել առաջնահերթությունների ցանկում։

Նա շեշտել է, որ կարևորը աշակերտների առկայությունն է։ Եթե կան երեխաներ, կապահովվեն պատշաճ կրթական պայմաններ։

Share This Article