Կամչատկայի Շիվելուչ հրաբխին տրվել է ավիացիոն վտանգի ամենաբարձր կոդը

1 Min Read

Կամչատկայի Շիվելուչ հրաբուխը մոխրի սյուն է արտանետել՝ հասնելով ծովի մակարդակից մինչև 10,5 կիլոմետր բարձրության։ Այս մասին հայտնել է Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը (KVERT)։

Արտանետումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 08:05-ին։ Մոխրի ամպը հրաբխից մոտ 65 կիլոմետր տարածվել է հյուսիս-արևմուտք։

KVERT-ը հայտնում է, որ Շիվելուչի ժայթքումը շարունակվում է։ Այն ուղեկցվում է ինտենսիվ գոլորշագազային ակտիվությամբ, իսկ լավայի գմբեթի հյուսիսային հատվածում նոր գմբեթ է աճում։

Հրաբխագետները նախազգուշացնում են, որ ցանկացած պահի հնարավոր են մոխրի նոր արտանետումներ՝ մինչև 12 կիլոմետր բարձրությամբ։

Շիվելուչին տրվել է կարմիր՝ ավիացիոն վտանգի ամենաբարձր կոդը։ Հրաբխի ակտիվությունը կարող է վտանգել միջազգային և ցածր բարձրությամբ թռչող օդանավերը։

Share This Article