Գեղարքունիքի մի շարք գյուղերում 24 ժամ ջուր չի լինի

0 Min Read

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 8-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը։ Սա պայմանավորված է վթարի վերացման աշխատանքներով։

Ջրամատակարարում չի լինի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերում։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն է հայտնում ըմբռնման համար։

Share This Article