Թուրքիան՝ աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկում

1 Min Read

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է բնակչության թվաքանակի մասին նոր տվյալներ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ 2026 թվականի կեսերին աշխարհի բնակչությունը կհասնի 8 միլիարդ 231 միլիոնի։ Ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը Հնդկաստանն է։ Այդ ցուցակում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Հնդկաստանը (1.463 մլրդ), Չինաստանը (1.416 մլրդ) և ԱՄՆ-ն (347.275 մլն)։

Թուրքիան ընդգրկված է 194 երկրների ցանկում։ Ավելի քան 86 միլիոն բնակչությամբ երկիրը զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։ Թուրքիայի բնակչությունը կազմում է աշխարհի ընդհանուր բնակչության մոտ 1 տոկոսը։

Երկրում մանկական բնակչության մասնաբաժինը 24.8 տոկոս է։ Սա ավելի քիչ է, քան համաշխարհային միջին ցուցանիշը։ Այնուամենայնիվ, այս թիվը գերազանցում է Եվրամիության 27 երկրների համապատասխան ցուցանիշները։ Թուրքիայում երիտասարդների մասնաբաժինը կազմում է 14.8 տոկոս։ Սա ևս ցածր է համաշխարհային միջինից։

Share This Article