Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Մրցաշարը տեղի է ունենում ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Քառորդ եզրափակիչում Ֆրանսիան մրցեց Մարոկկոյի հետ։ Հանդիպումը կայացավ Բոսթոնում։ Դիդյե Դեշամի թիմը հաղթեց 2:0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում գոլեր խփեցին Կիլիան Մբապեն և Ուսման Դեմբելեն։ Մբապեն խաղում է Մադրիդի «Ռեալում», իսկ Դեմբելեն՝ ՊՍԺ-ում։
Մբապեն այս առաջնությունում արդեն 8 գոլ է խփել։ Նա հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Լիոնել Մեսիին։
Կիսաեզրափակիչում ֆրանսիացիները կխաղան Իսպանիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։ Առաջիկայում կկայանան նաև Նորվեգիա-Անգլիա և Արգենտինա-Շվեյցարիա հանդիպումները։
ԱԱ-2026, 1/4 եզրափակիչ Ֆրանսիա – Մարոկկո՝ 2:0 Գոլերը՝ Կիլիան Մբապե (60), Ուսման Դեմբելե (66)։ 28-րդ րոպեին Մբապեն չկարողացավ իրացնել 11-մետրանոցը։

