Բրիթնի Սփիրսը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Հուլիսի 9-ին երգչուհին Լոս Անջելեսի ծանրաբեռնված մայրուղիներից մեկում մեքենայի լյուկից դուրս է եկել։
Նա գտնվում էր սև Mercedes մակնիշի ամենագնացում։ Մեքենան ընթանում էր ժամում 72 կմ արագությամբ։ Սփիրսը մոտ երկու րոպե կանգնած է մնացել լյուկում՝ ձեռքերը վեր պարզած։ Daily Mail-ի տվյալներով՝ այդ պահին նա Տաուզենդ Օուքսից վերադառնում էր տուն։
Մեքենան ճանապարհից շեղվելուց հետո երգչուհին հանգիստ զրուցել է վարորդի հետ բենզալցակայանում և մտել խանութ։ Երգչուհու մերձավորներից մեկը բացատրել է, որ Բրիթնին մանկուց է սիրել այդպես վարվել։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Սփիրսը ձերբակալվել էր։ Նրա արյան մեջ հայտնաբերել էին ալկոհոլ և արգելված դեղամիջոցներ։ Դրանից հետո նա բուժման կուրս է անցել վերականգնողական կենտրոնում։
Աղբյուրների փոխանցմամբ՝ երգչուհին այժմ առողջ է և դրական տրամադրված։ Նա շարունակում է խորհրդատվություններ ստանալ հեռավար տարբերակով։
Մայիսին Սփիրսը դատարանում ընդունել է իր մեղքը անզգուշ վարելու համար։ Նա խուսափել է բանտարկությունից։ Ավելի վաղ էլ երգչուհին հայտնել էր, որ դարձել է գողության զոհ։

