Ֆրանսիայում անցյալ շաբաթ անոմալ շոգի պատճառով մահացության դեպքերն աճել են 30%-ով

1 Min Read

Հունիսի 22-28-ը Ֆրանսիայում անոմալ շոգեր էին։ Այդ օրերին մահացությունների թիվը երկրում աճել է 30 տոկոսով։ Փարիզի շրջանում իրավիճակն ավելի վատ էր. այստեղ ցուցանիշը հասել է 62 տոկոսի։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով առողջապահության գործակալության տվյալներին։

Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտնել է, որ նշված շաբաթվա ընթացքում գրանցվել է մոտ 2025 լրացուցիչ մահվան դեպք։ Մասնագետները նշում են, որ այս թիվը, հավանաբար, ավելի մեծ է իրականում։ Այս շոգն աննախադեպ էր. երկրում գրանցվեցին պատմության մեջ ամենաշոգ երեք օրերը։

Հունիսյան շոգն ավելի ինտենսիվ է եղել, քան 2003 թվականինը, երբ մահացավ 15 հազար մարդ։ Այն ժամանակ զոհերի մեծ մասը տարեցներ էին։ Իշխանությունները հայտարարում են, որ այս անգամ հետևանքներն ավելի մեղմ կլինեն։ Նրանք ստեղծել են հատուկ կենտրոնների ցանց՝ խոցելի խմբերին պաշտպանելու համար։

Նախարարը չի հավատում ընդդիմության այն պնդումներին, թե մահացությունների թիվը կարող է հասնել 10 հազարի։ Կանաչների կուսակցությունը մեղադրում է կառավարությանը անգործության մեջ և սպառնում անվստահություն հայտնել։

Share This Article