Google-ը հավելվածների խանութից հեռացրել է VK, Дзен, Max և Odnoklassniki ծրագրերը

1 Min Read

Google Play հավելվածների խանութից հեռացվել են VK, Max, Дзен, Odnoklassniki և Mail.ru հավելվածները։ Այս մասին հայտնում է factor.am-ը։

VK-ից հայտնել են, որ նախկինում տեղադրված հավելվածներն ու ծառայությունները շարունակում են գործել առանց սահմանափակումների։ Դրանք ներկայումս հասանելի են այլ հարթակներում, այդ թվում՝ RuStore-ում, Samsung Galaxy Store-ում և Xiaomi GetApps-ում։ Սակայն, ըստ Mash-ի, VK-ի և Max-ի հավելվածները հասանելի չեն Huawei AppGallery-ում։

Max հավելվածն ավելի վաղ հեռացվել էր նաև AppStore-ից։ Ամերիկյան ընկերությունը սա բացատրել է պատժամիջոցների պահպանմամբ։ Դրանից հետո Apple սարքերում մեսենջերի ծանուցումները դադարել են աշխատել։ Օգտատերերին խորհուրդ է տրվել պահել հավելվածը հեռախոսներում և հաճախ բացել այն՝ հաղորդագրությունները չկորցնելու համար։

Անցյալ շաբաթ Եվրամիությունը պատժամիջոցներ էր կիրառել VK-ի և Max Messenger-ի հետևում կանգնած ընկերության՝ Communications Platform-ի նկատմամբ։

Share This Article