Բրիտանացի արքայազնի թոռը նշանվել է հայազգի նկարչուհի Էլեոնոր Էքսերջյանի հետ

1 Min Read

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը՝ Սեմ Չատոն, ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին։ Այս մասին հայտնում է Armtimes-ը։

Սեմը նշանադրության մասին գրել է ինստագրամյան իր էջում։ Նա նշել է, որ շատ երջանիկ են, իսկ մատանին ինքն է պատրաստել ճենապակուց։

Էլեոնորան հայտնի արվեստաբան Դեյվիդ Էքսերջյանի դուստրն է։ Նա նույնպես Էդինբուրգի համալսարանի շրջանավարտ է։ Էլեոնորան աբստրակտ նկարչուհի է։ Նրա աշխատանքները ոգեշնչված են հայկական սփյուռքով։ Նկարչուհու գործերը պահվում են տարբեր հավաքածուներում, այդ թվում՝ Լոնդոնի Redfern պատկերասրահում։ Նա իր ընկերոջ համար նույնիսկ էսքիզ է նկարել, որը ժամանակին ցուցադրվել է ցուցահանդեսներից մեկում։

Share This Article