Գագիկ Ծառուկյանին տարել են Քննչական կոմիտե` հարցաքննելու

1 Min Read

Գագիկ Ծառուկյանին այսօր ոստիկանների ուղեկցությամբ տարել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։ Շենքի մոտ հավաքվել են նրա աջակիցներն ու աշխատակիցները։

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ Ծառուկյանին հարցաքննում են խարդախության և փողերի լվացման գործի շրջանակում։ Գործարար Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին։ Նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ։ Պաշտպանական կողմն այս մեղադրանքներն անհիմն է համարում։

Իրավապահները նաև կապարակնքել են Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններ։ Այդ ձեռնարկությունները Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են։

Share This Article