Apple-ը վերադարձրեց աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը

1 Min Read

Արմենպրես — Ամերիկյան Apple կորպորացիան կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը շուկայական կապիտալացիայով՝ առաջ անցնելով Nvidia-ից։ Երևանի ժամանակով ժամը 00:32-ի դրությամբ Nasdaq բորսայում Apple-ի բաժնետոմսերը բարձրացել էին 1,17 տոկոսով և մեկ բաժնետոմսի դիմաց կազմում 336,91 դոլար, մինչդեռ Nvidia-ի բաժնետոմսերն ընկել էին 4,99 տոկոսով՝ վաճառվելով 196,51 դոլարով։

Apple-ի կապիտալացիան հասել է 4,95 տրիլիոն դոլարի, Nvidia-ինը՝ 4,76 տրիլիոնի։ Հինգ խոշորագույն ընկերությունների ցանկում են նաև Alphabet-ը (4 տրիլիոն դոլար), Microsoft-ը (2,89 տրիլիոն դոլար) և Amazon-ը (2,49 տրիլիոն դոլար)։

Հուլիսի 17-ին Apple-ը նույնպես գերազանցել էր Nvidia-ին, սակայն առաջատարությունը պահպանվել էր մեկ օրից էլ քիչ։ Այն ժամանակ մասնագետները դա կապել էին տեխնոլոգիական հատվածից ներդրումների արտահոսքի և Nvidia-ի գնանշումների անկման հետ։

Share This Article