ԵրեխաներԼեռնային ՂարաբաղՀայաստանՀասարակությունՊատերազմՔաղաքական

Դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել տունն ու հայրենիքը, դժվար չէ՞ այդքան լկտի ու արնախում լինել․ Կարին Տոնոյանը՝ Աննա Հակոբյանին

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Աննա Հակոբյանի գրառմանը՝ իրենց դստեր խաղալիքներն Արցախ ուղարկելու մասին։

«Տիկին Էռատոյին ի պատասխան 4 հարց միայն.

  • Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր Տարվա նվեր խոստացած հայրերին․․․
  • Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը․․․
  • Իսկ դժվար չէ՞ սեփական երեխային այդքան անեծքի տակ թողնել․․․
  • Իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում․․․

Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու․․․

Դե՝ ասեք, ասեք, ասեք․․․ Դժվար չէ՞ այդքան խաբել սեփական երեխային»:

Մայիսի 25-ից դիմակ կրելը կլինի պարտադիր, իսկ խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից․ Ավինյան

enzuza

«Նիկոլի հարցերը ես եմ լուծելու»․ Անի Զախարյան

enzuza

Հրապարակվել է Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի համայնքների և բնակավայրերի ցանկը

enzuza