ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Նայեցի՞ք Փաշինյան-Ալիեւ բանավեճը: Մի քանի րոպեում այդքան ինքնագոլ Հայաստանի եւ Արցախի դարպասներին: Պետք է ասվեր, բայց չասվեց՝

- մենք դեմ ենք կարգավորման փուլային տարբերակին
- Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
- եթե 2 թուրքական պետություն կարող է լինել, ապա 2 հայկական պետություն պետք է լինի․ սրան այլընտրանք չկա
- Coca Cola-ն 32 տարի հին է Ադրբեջան պետությունից
- եւ վերջապես, հայերեն խոսելն ամոթ չէ, ավելի լավ է լավ մայրենին, քան վատ անգլերենը,
- մի բան էլ. Տիգրան Մեծից խոսելուց առաջ, հիշիր, որ եղել է Բոսպորի թագավորություն, հռոմեական կայսրություն: Պատմությունից կլինի՞ դու չխոսես, այ ախպեր:
Հ.Գ. Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց:
