«Ուզում եմ հիշեցնել, որ 2027 թվականի հունվարի 1-ին Երևանամերձ մարզերում եկամտային հարկի վերադարձի արտոնությունը սպառվելու է, և ես նախապես ուզում եմ ասել, որ մենք այն չենք երկարացնելու:
Այնպես որ, բոլոր այն ներդրողները, որոնք ծրագրեր ունեն, պետք է մինչև 2027 թվականի հունվարի 1-ն ունենան շինարարության թույլտվություն, որպեսզի այդ արտոնությունը գործի իրենց համար: Որովհետև հիմա արդեն ժամանակն է, որ ծրագիրը գործի երկրորդ հեռավորության վրա գտնվող մարզերում, որտեղ նույնպես որոշակի սահմանափակումներ կլինեն:
Մենք ուզում ենք, որ այս բնակարանաշինարարությունը տեղափոխվի ավելի հեռու մարզեր: Ես հստակ ասում եմ և չեմ քննարկում այս հարցը՝ 2027 թվականի հունվարի 1-ին Երևանամերձ մարզերի համար ժամկետն ավարտվում է և չի երկարացվելու: Ովքեր մտածում են կամ պլաններ ունեն, թող այսօրվանից ճշտեն իրենց ներդրումային ծրագրերը և 2027 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունենան շինարարության թույլտվություն: Հակառակ դեպքում՝ արդեն պետք է մտածեն մյուս մարզերում շինարարություն իրականացնելու մասին»,- ասել է Փաշինյանը:

