Հասարակություն
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին Factor TV-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ Արմեն Աշոտյանը, Գագիկ Խաչատրյանը, նրա որդի Արտյոմ Խաչատրյանը և գործով անցնող մյուս անձինք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահմանը, դրան օժանդակելուն, ինչպես նաև խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը և դրան օժանդակելուն համար։
Գործը վերաբերում է Երևանի Պուշկինի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ շուրջ 451 քմ մակերեսով և ավելի քան 208 մլն դրամ արժեքով գույքը պետական սեփականության ֆոնդից դուրս բերելու և, ըստ մեղադրանքի, Գագիկ ու Արտյոմ Խաչատրյանների հետ փոխկապակցված անձանց միջոցով վերջիններիս շահերին ծառայեցնելու դեպքին։
Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։
Եվգենյա Համբարձումյան

