ԱշխարհումԱռողջապահությունԹուրքիա

Թուրքիայում ինքնամեկուսացումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը. առողջապահության նախարար

Factor.am — Թուրքիայում կամավոր ինքնամեկուսացման ռեժիմը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը: Այս մասին Twitter-ում տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Մենք վճռական ենք տրամադրված՝ չզիջել մեր պայքարը մինչև դեկտեմբերի 31-ը: Նկատի ունեցեք, որ մեր նախազգուշացումները վավեր են բոլոր պայմաններում՝ առանց բացառության: Մենք հաջողությամբ կավարտենք գործընթացը: Եկեք չզիջենք այս համոզմունքը:

Եկեք կենտրոնանանք մեր պայքարի արդյունքի վրա»,- գրել է նախարարը: Նշենք, որ այսօրվանից Թուրքիայում երկօրյա պարետային ժամ է հայտարարված: Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում նոր կորոնավիրուսի 47.029 վարակակիր և մահվան 1006 դեպք կա:

Կռվի ժամանակ գնչուն երեխային խփում է տղամարդու գլխին (տեսանյութ)

enzuza

Արագածոտնի մարզում քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են

enzuza

Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 822-ի

enzuza