ԵրեխաներՀայաստանՔաղաքական

Տաթևիկ Ռևազյանը մայր է դարձել. նա հրապարակել է փոքրիկի լուսանկարը

Armeniasputnik.am — Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել։ Ուրախ լուրը նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

«Կյանքում երբևէ ավելի երջանիկ չենք եղել»,- գրել է Ռևազյանն ու լուսանկարներ հրապարակել։

Դրանց համար ընտրած հեշթեգերից մեկը «կորոնաբեյբի» է։ Լուսանկարներում Ռևազյանի նորածին փոքրիկն է և երջանիկ ծնողները։ Մայրիկն ու հայրիկը՝ Պարույր Աբրահամյանը, հատուկ պաշտպանական դիմակներով են։

Մեկնաբանություններում օգտատերերը շնորհավորել են երջանիկ ծնողներին դստեր ծննդյան առիթով ու բազմաթիվ բարեմաղթանքներ հղել։

Never been more blessed in our lives ❤ #welcome #coronababy #babygirl

Опубліковано Tatevik Revazian Вівторок, 19 травня 2020 р.

Դեռևս հայտնի չէ, թե ծնողներն ինչ անուն են ընտրել իրենց նորածին բալիկի համար։

Հիշեցնենք՝ Ռևազյանը հիմա Դանիայում է, որտեղ ապրում է նրա ընտանիքը։ Նա մեկնել է Դանիա՝ հղիության վերջին ամիսները բարեկամներին մոտ լինելու համար։ Ռևազյանը բազմիցս նշել է, որ թերևս Հայաստան կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական լինի։ Նրա վերադարձը նաև չվերթերի վերականգնման հետ է կապված։

Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ղեկավարում է 2018 թվականի հուլիսի 10-ից։ Նա երկար ժամանակ ապրել է Դանիայում ու աշխատել ավիացիայի ոլորտում։

«Փաշինյանը ցուցում է տվել, որ ինձ մեկուսացնեն». Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

enzuza

«Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ». Միխայլի Գալուստյանը հրապարակել է Սարիկ Անդրեսայանի հոլովակը՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի

enzuza

«ԵՄ-ում ստեղծված COVID-19-ի պատվաստանյութերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհին». Մերկել

enzuza