ՈստիկանությունՔաղաքականՔրեական

Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

Հայկական Ժամանակ — Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մայիսի 27-ին մերժվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ հնչեցնելով: Գրառմանն անմիջապես արձագանքել էին հասարակական-քաղաքական գործիչներ՝ դատապարտելով կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը: Դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրառումը որակելով բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական: Մայիսի 23-ին էլ Խաչատրյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն, բացատրություն տվել, ապա՝ ազատ արձակվել:

Նշենք, որ նախկինում վիրավորանքն ու զրպարտությունը կարգավորվում էին Քրեական օրենսգրքով, սակայն 2010 թվականին դրանք ապաքրեականացվել են: Այժմ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին վիրավորանքի կամ զրպարտության միջոցով պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքով (հոդված 1087.1 ):

Ես մարդ գիտեմ, որ վարակվել եւ բուժվել է, բայց չի հավատում վիրուսին. Փաշինյան

enzuza

Մահերը շարունակվելու են․ ինձ վրա «պատվեր» լինելու մասին լուրեր կան․ Սեդա Սաֆարյան

enzuza

Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի՞. արտահերթ դատական նիստ է հրավիրվել (ուղիղ)

enzuza