ԱռողջապահությունՀայաստան

ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 452 նոր դեպք կա ու 12 մահ

Panarmenian.net — Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 452-ով:

Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 12 դեպք է գրանցվել. 6-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, այլ պատճառով՝ 39։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից:

Դուրս է գրվել ևս 81 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3145 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 51,594 թեստավորում:

Կորոնավիրուսի թեմայով առողջապահության նախարարի ասուլիսը․ ՈՒՂԻՂ

enzuza

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 նոր դեպք. նոր վարակակիրները 482-ն են. ՀՀ ԱՆ

enzuza

16-ամյա Արտակի մոտ 4 ուռուցք է հայտաբերվել. պատանին օգնության կարիք ունի

enzuza