ՀայաստանՀասարակությունՊատահարներ

Արարատում երիտասարդ կինը բանջար հավաքելիս կանգնել է ականի վրա. նրա ոտքն ամպուտացրել են

Armeniasputnik.am — Արարատի մարզում 33-ամյա մի կին դաշտում բանջար հավաքելիս պատահաբար դիպչել է ականին, որը պայթել է։ Կնոջ ոտքն ամպուտացիայի է ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին։

Լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Ապրիլի 5-ին ժամը 14.50-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ. Սևակ գյուղի բնակչուհի»,– ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13։20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Սևակ գյուղի տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է նշված վնասվածքը:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 822-ի

enzuza

Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից

enzuza

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պատրաստ է ընդունել կորոնավիրուսով հիվանդներին

enzuza